Ուղիղ մեկ ամիս առաջ երգչուհի Աննա Դովլաթյանը և դերասան Դավիթ Աղաջանյանը ծնողներ դարձան: Նրանք փոքրիկին տվել են Կարինա անունը:
Մինչ այս Աննան ու Դավիթը այնպես էին լուսանկարում փոքրիկին, որպեսզի նրա դեմքը չերևա, բայց այսօր նորաթուխ մայրիկն արդեն սոց կայքերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել փոքրիկ գեղեցկուհու դեմքը: Հրապարակմանը կից Աննան գրել է. «Այսօր իմ ձագուկը դարձավ 1 ամսական»: