7 մթերք առողջ, փայլուն ու փարթամ վարսեր ունենալու համար

Մազերի արտաքին տեսքը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ կիրառում են խնամքի տարատեսակ միջոցներ ավելի փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու համար: Սակայն քչերը գիտեն, որ մարդու մաշկի, մազերի, եղունգների ու ատամների վիճակը հաճախ կախված է լինում նրա սննդակարգից, ուստի մազերի վիճակը կարելի է զգալիորեն բարելավել՝ պարզապես ճիշտ մթերք օգտագործելով։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 մթերք, որոնք կօգնեն ձեռք բերել ավելի փարթամ ու առողջ վարսեր:

Կանաչ բանջարեղեն
Կանաչ բանջարեղենը հարուստ է մեծ քանակությամբ սննդարար նյութերով,  A ու C վիտամիններով, հակաօքսիդանտային միացություններով ու սպիտակուցներով; Բացի այդ, այս բանջարեղենը նպաստում է բնական յուղերի առաջացմանը՝ նպաստելով մազերի խոնավացմանը:

Գազար
Գազարը հարուստ է Е և С վիտամիններով, ինչպես նաև կալիումով ու բետա կարոտինով, ինչի շնորհիվ օգնում է ձեռք բերել փայլուն ու փարթամ վարսեր: Օրական խորհուրդ է տրվում ուտել 50-100 գրամ հում գազար:

Լոբազգիներ
Լոբազգիները հարստացնում են մազերը շատ օգտակար սպիտակուցներով ու սննդարար նյութերով: Դրանք հարուստ են երկաթով, ցինկով ու բիոտինով, ուստի պարբերաբար օգտագործելու դեպքում ամրապնդում ու վերականգնում են վարսերը:

Ձուկ
Ճարպոտ ձկնատեսակները պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, սպիտակուցներ ու վիտամին D, որոնք շատ օգտակար են մազերի համար: Իրենց բազում օգտակար հատկությունների շնորհիվ այս ձկնատեսակներն օգնում են ազատվել մազաթափությունից և առողջ փայլ են հաղորդում վարսերին:

Նուշ
Ընկույզի այս տեսակը շատ օգտակար է մազերի, մաշկի ու եղունգների համար, քանի որ պարունակում է տարատեսակ վիտամիններ, սպիտակուցներ ու հանքանյութեր: Բացի այդ, այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք խթանում են կերատինի արտադրությունը: Օրական 5-10 հատ նուշ օգտագործելու դեպքում կարելի է հասնել հիանալի արդյունքի ընդամենը մեկ ամսում:

Հավկիթ
Հավկիթը պարունակում է վիտամին B, որն անհրաժեշտ է մազերի աճի և գլխամաշկի առողջության համար:

Պղպեղներ
Պղպեղի տարբեր տեսակները շատ օգտակար են մազերի համար, քանի որ համարվում են վիտամին C-ի լավագույն աղբյուրներից մեկը: Բացի այդ, դրանք հարուստ են կապսաիցինով, բետա կարոտինով ու լիկոպինով, որոնք խթանում են մազերի աճը՝ օգնելով ձեռք բերել առողջ ու փարթամ վարսեր: