Երեկ Regent Beverly Wilshire Hotel հյուրանոցում, որը գտնվում է Բևեռլի Հիլզում, տեղի է ունեցել Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի ավանդական գալա երեկոն: Միջոցառման հյուրերի ցանկում են եղել Եվա Լոնգորիան, Ռենե Զելվեգերը․ Քերի Վաշինգթոնը, Թերոն Էջերթոնը և շատ ուրիշներ։
44-ամյա Եվան, ով վերջերս հանրությանն էր ներկայացրել իր մասնակցությամբ նոր ֆիլմը, երեկոյին հայտնվել է Vitor Zerbinato-ի սպիտակ զգեստով, իսկ 50-ամյա Ռենե Զելվեգերը եղել է Lela Rose-ի կարճ վարդագույն զգեստով։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Լեոնարդո ԴիԿապրիոյի ընկերուհին՝ Քամիլա Մորոնեն։ Մինչ դերասանը զբաղված է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերաներով, իր սիրելին ևս տանը չի նստում, այլ ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների։ Երեկոյին Քամիլան ներկայացել է Khyeli-ի երկար սպիտակ զգեստով։