«Հոլիվուդյան» դիետա. լավագույն միջոցը մեկ շաբաթում 5 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշից ազատվելու մասին շատերն են երազում, սակայն քչերին է հաջողվում ոչ միայն հասնել ցանկալի արդյունքին, այլև պահպանել այն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեկշաբաթյա մի հիանալի սննդակարգ, որը կօգնի հեշտությամբ ազատվել 4-5 կգ ավելորդ քաշից և մաքրել օրգանիզմը տոքսիններից ու շլակներից: Առավել լավ արդյունքի հասնելու համար կարելի է այս սննդակարգով սնվել 2 շաբաթ, ինչը կօգնի ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից։

«Հոլիվուդյան» դիետան համարվում է լավագույններից մեկը և հենց այս դիետային են հետևում բազմաթիվ աշխարհահռչակ դերասանուհիներ, այդ թվում՝ Նիկոլ Քիդմանը, Ռենե Զելվեգերը և Քեթրին Զետա Ջոնսը:

«Հոլիվուդյան» դիետայի սննդակարգը

Այս դիետայի ընթացքում նախաճաշն անփոփոխ է լինում: Ամեն առավոտ հարկավոր է խմել 150 մլ առանց շաքարավազի ու կաթի սուրճ, ուտել մեկ հատ նարինջ կամ խնձոր, 2 հատ խաշած հավկիթ և մի կտոր ամբողջահատիկ հաց:

Երկուշաբթի․

Ճաշին՝ 200 մլ թարմ քամած նարնջի կամ տոմատի հյութ, 200 գրամ կանաչեղենով ու բանջարեղենով աղցան՝ համեմված կիտրոնի հյութով, 200 գրամ ջեռոցում պատրաստված միս:

Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ, 2 հատ լոլիկ, մի կտոր ամբողջահատիկ հաց, 1 հատ խնձոր, 200 մլ կեֆիր:

Երեքշաբթի․

Ճաշին՝ 100 գրամ քերիչով մանրացրած և կիտրոնի հյութով համեմված նեխուր, 100 գրամ շոգեխաշած ձուկ, 150-200 մլ սուրճ:

Ընթրիքին՝ 100 գրամ թեփով հաց, 200 գրամ հնդկահավի փափկամիս, 1 հատ խնձոր, 200 մլ կեֆիր:

Չորեքշաբթի․

Ճաշին՝ 200 գրամ կանաչեղենով ու բանջարեղենով աղցան՝ համեմված բալասանային քացախով, 100 գրամ ամբողջահատիկ հաց, 150 մլ սուրճ:

Ընթրիքին՝ 50 գրամ կաթնաշոռի և դեղնուցի խառնուրդ, 1հատ ամբողջահատիկ հացիկ (хлебец), 200 գրամ բանջարեղենային աղցան, 1 հատ խնձոր, 200 մլ կեֆիր:

Հինգշաբթի․

Ճաշին՝ 200 գրամ հորթի խաշած լյարդ, 2 հատ ջեռոցում առանց կեղևազրկելու պատրաստված կարտոֆիլ, սպանախ, 200 մլ սուրճ:

Ընթրիքին՝ 200 գրամ բանջարեղենային աղցան՝ համեմված կիտրոնի հյութով, 100 գրամ ամբողջահատիկ հաց, 1 հատ թերխաշ ձու, 1 հատ հավի կոտլետ (խորոված, շոգեխաշած կամ ջեռոցում պատրաստված), 200 մլ կեֆիր:

Ուրբաթ․

Ճաշին՝ 200 գրամ խաշած ձուկ, 200 գրամ բանջարեղենային աղցան՝ համեմված կիտրոնի հյութով, 150 գրամ թեփով հաց, 150 մլ սուրճ:

Ընթրիքին՝ 2 հավկիթով ձվածեղ (առանց յուղի), 2 հատ լոլիկ, 1 հատ վարունգ, սոխ (կարելի է բանջարեղենային աղցան պատրաստել սոխով, լոլիկով ու վարունգով), 1 հատ խնձոր, 200 մլ կեֆիր:

Շաբաթ․

Ճաշին՝ 150 գրամ խաշած միս, 2 հատ ջեռոցում առանց կեղևազրկելու պատրաստված կարտոֆիլ, 200 գրամ շոգեխաշած գազար, 150 մլ սուրճ:

Ընթրիքին՝ 150 գրամ խաշած միս, բանջարեղենային աղցան՝ համեմված բալասանային քացախով, 1 հատ խնձոր, 200 մլ կեֆիր:

Կիրակի․

Ճաշին՝ 200 գրամ ջեռոցում պատրաստված դդմիկ, 200 գրամ խորոված հնդկահավի միս, բանջարեղենային աղցան՝ համեմված կիտրոնի հյութով, 150 մլ սուրճ:

Ընթրիքին՝ 2 հատ շոգեխաշած կոտլետ, 2 հատ լոլիկ, 200 գրամ տարեկանի ամբողջահատիկ հաց, 200 մլ կեֆիր:

Այս դիետայի ընթացքում հարկավոր բացառել ծխախոտը, ալկոհոլային ըմպելիքները, աղն ու համեմունքները: Բացի այդ, սնունդը պատրաստելիս այն ոչ մի դեպքում չի կարելի տապակել, իսկ միսն ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ դիետիկ տեսակներին՝ հավի կրծքամիս, անյուղ տավարի միս, նապաստակի կամ հնդկահավի միս:

Հարկ է հիշել, որ այս սննդակարգը հակացուցված է առողջական որոշ խնդիրների դեպքում, ուստի ցանկացած կասկածի դեպքում հարկավոր է անպայման նախապես խորհրդակցել բժշկի հետ: