«Սիրում եմ քեզ, Բեն». Դիանան և Բենը նշում են իրենց հարաբերությունների 4 տարին

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը օգոստոսի 3-ին նշանադրվել են:

Այսօր Դիանան ինտագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել սիրելիի հետ և հետևորդներին հայտնել է, որ լրանում է 4 տարին, ինչ ինքն ու Բենը միասին են:
«Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս, շնորհակալ եմ Աստծուն, որ միշտ իմ կողքին է ցանկացած իրավիճակում և միշտ ինձ ճիշտ ճանապարհին է ուղեկցում: Սիրե՛ք և եղե՛ք սիրված: Սիրում եմ քեզ, Բե՛ն»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Դիանան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բենն ինստագրամյան իր էջում գրառմամբ նույնպես շնորհակալություն էր հայտնել Աստծուն, որ իր կյանքում կա Դիանան: