Քսենիա Սոբչակի հետ ամուսնալուծությունը մեծ հարված էր Մաքսիմ Վիտորգանի համար: Դերասանը կիսվել է լրագրողների հետ, որ դժվարությամբ է կարողացել հարմարվել միայնակությանն ու ծանր է տանում փոքր դստեր բացակայությունը:
Սակայն Մաքսիմը երկար չտխրեց Քսենիայի հետ բաժանումից հետո. ամիսներ անց հմայիչ 46-ամյա դերասանը սկսեց հանդիպել 27-ամյա Լենա Միրոյի հետ, և հիմա նա ամեն բան անում է, որպեսզի համապատասխանի իր նոր ընտրյալին:
Վիտորգանը հայտնվել է վերականգնողական կլինիկայում: Այնտեղ դերասանը ոչ միայն հաճախում է հոգեթերապիայի կուրսերի, այլ նաև զբաղվում է սպորտով ու առողջ ապրելակերպ է վարում:
Վիտորգանը իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ ակտիվ կիսվում է զվարճալի լուսանկարներով, որոնք արվում են կլինիկայում բուժման ընթացքում:
Մաքսիմը հույս ունի դառնալ անճանաչելի: Նա պատրաստվում է երեք ամսում ազատվել 18 կգ ավելորդ քաշից:
Դերասանը որոշել է նոր կյանք սկսել, որն այս անգամ ավելի հաջող ու երջանիկ կլինի: