Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կբացվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Լաս Վեգասի «Փառքի ծառուղում», տեղադրվելու է երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը։ Աստղի բացումը տեղի կունենա Հայաստանի անկախության օրը։ Այդ մասին իր ինստագրամյան հետևորդներին ու երկրպագուներին հայտնել է հենց ինքը` Արման Հովհաննիսյանը: Նա գրել է.

«Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը Դուք եք՝ իմ շատ սիրելի հանդիսատես։ Երեկ, այսօր ու վաղն էլ, միշտ Ձեզ հետ եմ կիսել իմ հաջողությունները և Ձեզ եմ շնորհակալ լինելու իմ ստեղծագործական կյանքի որախություններով։ Ահաևս մեկ առիթ։ 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին, Լաս Վեգասում՝ «Փառքի ծառուղում», կտեղադրվի իմ անվանական աստղը։ Ու քանի որ իմ անվան ամեն տառի կայացման ընթացքին Դուք կաք, սա ոչ միայն իմ,այլ իմ և Ձեր տոնն է և հաջողությունը։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ընկերական աստղի փայլի ներքո է անցնում իմ կյանքը։ Աստված օրհնի Մեզ ու մեր Երկիրը։ Կհանդիպենք սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասում»: