Ռեփեր 50 Cent-ը կտրուկ է արտահայտվել «Էմմի» մրցանակաբաշխության ժյուրիի հասցեին այն պատճառով, որ նրանք իր սերիալը չեն ներառել հավակնորդների ցանկում։
«Իշխանություն» սերիալը «Starz» հեռուստաալիքով հեռարձակվել է վեց տարի՝ սկսած 2014թ.-ից։ Սակայն այդ ամբողջ ընթացքում, անկախ հայտնիությունից, առաջադրված չի եղել «Էմմի» մրցանակի, այդ պատճառով էլ 50 Cent-ը որոշել է արտահայտել իր զայրույթը:
Ռեփերը նկարահանման հրապարակում կատարում է գործադիր պրոդյուսերի առաջադրանքը, ինչպես նաև հանդես գալիս որպես դերասան։ 50 Cent-ի նախագիծը բազմաթիվ անգամներ «NAACP Image Award» (National Association for the Advancement of Colored People՝ Թխամորթ մարդկանց կյանքը լավացնելուն միտված ազգային կազմակերպություն) մրցանակ է ստացել։
«Լավ, «Էմմի», ահա իմ սև նստատեղը, կարող եք համբուրել այն։ Գրողը տանի ձեր կազմակերպությունը, ինձ հետաքրքրում են միայն NAACP-ի մրցանակները»,- նշել է 50 Cent-ը։