Ինչո՞ւ ենք մենք գիրանում

Ավելորդ քաշ հավաքելու պատճառները շատ են, սակայն իմանալով դրանք՝ հնարավոր է կանխարգելել անցանկալի գիրությունը:
Դիետաները կարող են նաև գիրացնել:
Սննդաբանների պնդմամբ՝ ամենից շատ գիրանում են քիչ ուտող մարդիկ, որովհետև չհավասարակշռված սննդակարգը և դիետաների չարաշահումը առաջացնում են կարևորագույն սննդարար նյութերի պակաս. սա է պատճառը, որ մարդիկ գիրանում են՝ միևնույն ժամանակ սովամահ լինելով:
D վիտամինի, երկաթի և մագնեզիումի անբավարարությունը դանդաղեցնում են նյութափոխանակությունը, ինչն արտահայտվում է քաշի ավելացմամբ:
Հոդացավեր ունեցող մարդիկ հաճախ են գիրանում:
Մկանների խանգարումները, հոդերի և ծնկի ցավերը հաճախ հանգեցնում են ճարպակալման:
Պատճառն այն է, որ մշտական ցավի արդյունքում սահմանափակվում են մարդու շարժումները, և նա սկսում է անհրաժեշտ քանակությունից ավելի քիչ շարժվել:
Նստակյաց ապրելակերպը նույնպես նպաստում է գիրանալուն: Եթե դուք չունեք ժամանակ, որպեսզի հաճախեք մարզասրահներ, ապա հարկավոր է շատ քայլել ու չօգտվել վերելակներից. սա ձեզ չի օգնի նիհարել, բայց նաև թույլ չի տա, որպեսզի գիրանաք:
Նիհար ու գեղեցիկ կազմվածքի կարևոր թշնամին ոչ առողջ քունն է:
Կանոնավոր քունը նպաստում է ճիշտ քանակությամբ հորմոնների արտադրությանը, իսկ քնի պակասը հանգեցնում է այնպիսի հորմոնների քանակության աճին, որոնք ոչ միայն մեծացնում են ախորժակը, այլ նաև ստիպում է նախապատվությունը տալ  քաղցր սննդին: