Բեյոնսեյի շնորհիվ «Marine Serre» բրենդի կիսալուսնաձև նախշը դարձել է 2020-ի թրենդը

Բեյոնսեյի շնորհիվ «Marine Serre» բրենդի կիսալուսնաձև նախշը դարձել է 2020-ի թրենդը: Հուլիսի վերջին թողարկվեց Բեյոնսեի աուդիովիզուալ «Black Is King» ալբոմը, որը ոգեշնչված է աֆրիկյան մշակույթից:

Երգչուհին ալբոմի համար ներկայացել է բազմաթիվ գեղեցիկ ու տպավորիչ հանդերձանքներով: Դրանց շարքում է «Marine Serre» ապրանքանիշի կիսալուսնաձև նախշով հագուստը: «Black Is King»-ի պրեմիերայից հետո 48 ժամվա ընթացքում «Marine Serre»-ի կիսալուսնաձև նախշով հագուստի հավաքածուի վաճառքն աճել է 426%-ով, իսկ «Marine Serre» ապրանքանիշի մյուս բոլոր հագուստների վաճառքը մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել է 51%-ով: