«Յոգան մեզ սովորեցնում է, թե ինչպես բուժել այն, ինչին անհնարին է դիմանալ, և ինչպես դիմանալ նրան, ինչն անհնարին է բուժել:
Մարմինն ապրում է անցյալում, միտքը՝ ապագայում: Յոգայում նրանք հանդիպում են ներկայում»:
Բելուր Կրիշնամաչար Սունդարաջա Այենգար
Յոգան կյանքի ձև է, որը հնարավոր է դարձնում լիարժեք ֆիզիկական, հոգևոր և բարոյական առողջության հասնելը: Յոգայի համակարգն ընդհանուր ոչինչ չունի կրոնի և կրոնական հավատալիքների հետ:
Յոգայի տեխնիկայի կիրառումը բերում է ցանկալի արդյունքների առանց գերբնական ուժի հավատալու անհրաժեշտության: Այն չի սահմանափակվում կրոնով, հավատով, ռասայով, ազգային պատկանելությամբ, տարիքով, սեռով:
Պետք չէ կարծել, թե յոգայով զբաղվելը կապված է Աստծուն հավատալու հետ:
Յոգայի մոլի սիրահարներից է Մեգան Մարքլը, ով հիմա էլ որոշել է հիմնել յոգայի սիրահարների համար իր սեփական կենտրոնը:
Հղիության ընթացքում Մեգանը զգալի քաշ էր հավաքել և լուրջ խնդիրներ էր ձեռք բերել հոդերի ու ողնաշարի հետ կապված: Գեղեցկուհու պնդմամբ՝ հենց յոգայով զբաղվելու շնորհիվ նա կարողացավ վերականգնել իր առողջությունը:
Չնայած իր բազմազբախ առօրյային՝ Մարքլը ամեն օր անպատճառ մի քանի ժամ է հատկացնում սրանով զբաղվելու համար:
Նրա ընկերները հավատացնում են, որ արքայազն Հարրին նույնպես սկսել է հետևել կնոջ օրինակին: Իհարկե, արքայազնը դեռ սրա մոլի սիրահարը չէ, բայց աշխատում է բաց չթողնել ոչ մի պարապմունք:
«Ամուսնությունը, հղիությունն ու մայրությունը ինձ մեծ ոգևորություն ու կյանքի իմաստ պարգևեցին, բայց ես անդադար լարվածության մեջ էի: Դա սթրես չէր կամ դեպրեսիա, դա լարվածություն էր, որը շատ էր վնասում ինձ: Յոգան փրկեց ինձ, և ես կարողացա հարմարվել իմ նոր կյանքի ռիթմին»: