Հոլիվուդյան դերասան 62-ամյա Դոլֆ Լունդգրենն ամուսնանում է 24-ամյա գեղեցկուհու հետ (լուսանկարներ)

Պապարացիները ֆիքսել են, թե ինչպես է 62-ամյա ծագումով շվեդ հոլիվուդյան դերասան Դոլֆ Լունդգրենը Մալիբուի լողափերից մեկում ժամանակ անցկացնում իր հարսնացուի՝ 24-ամյա Էմմա Կրոկդալի հետ, որի հետ հարաբերություններն արդեն մոտ մեկ տարի է, ինչ շատ լուրջ են։

Հայտնի է, որ նորվեգացի Էմման ֆիթնես մարզիչ է Լոս Անջելեսում: Երկու ամիս առաջ նա հայտնել է բոլորին, որ համաձայն է դառնալ Դոլֆի կինը՝ Ինստագրամում հրապարակելով իր ու Լունդգրենի լուսանկարն ու ցույց տալով սիրելիից նվեր ստացած մատանին։ Կրոկդալը Լունդգրենի դուստրերից մեկի հասակակիցն է։ Դոլֆի համար այս ամուսնությունը կլինի երկրորդը. 17 տարի նա ամուսնացած է եղել զարդերի դիզայներ Անետե Քուբերգի հետ, նրանք ունեն երկու դուստր։