Ուրախ լուր «La Casa de Papel» սերիալի երկրպագուների համար

Սկսվել են «La Casa de Papel» սերիալի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումները։ Նորությունն առաջինը հայտնվեց Netflix-ի Twitter-ում և սերիալի Instagram-ի էջում հետևյալ արտահայտությամբ․ «Կողոպուտն ավարտվում է», ինչը նշանակում է, որ հինգերորդ սեզոնը կլինի վերջինը:

Նրանք, ովքեր ավարտել են 4-րդ եթերաշրջանի դիտումը, կհիշեն, որ այն ավարտվեց շատ սուր պահի, իսկ սերիալի գործադիր պրոդյուսեր Ալեքս Պինան հայտնել է, որ եզրափակիչ եթերաշրջանն ավելի թեժ է լինելու։ Դե ինչ, սպասենք լարված սյուժեով սերիալի նոր եթերաշրջանին, որպեսզի տեսնենք, թե ինչ հանգուցալուծում կստանա այս պատմությունը։