Կուկ Մերունին և Ջենիֆեր Լոուրենսը մեկ տարի է, ինչ հանդիպում են:
Իրենց հանդիպումից երկու ամիս անց միլիոնատեր արվեստաբան Մերունին ամուսնության առաջարկություն է արել սեքսուալ գեղեցկուհուն ու ստացել է նրա համաձայնությունը:
Կուկ Մերունիի մասին շատ շշուկներ են պտտվում: Վերջինս տարիներ առաջ դատապարտվել էր 7 տարի ազատազրկման հայտնի նկարիչ Ալեքսանդրա Էքստերի նկարի կեղծ տարբերակը թանգարանում ցուցադրելու համար:
Ժամանակակից նկարիչ Ալեքսանդրա Էքստերը որոշել էր հետաքրքիր ժամանակ անցկացնել ընկերների հետ՝ այցելելով փարիզյան հայտնի թանգարանները, և թանգարաններից մեկում տեսել էր իր նկարը: Նա դատական հայց էր ներկայացրել Մերունիի դեմ և երկար ամիսներ պայքարում էր, որպեսզի վերջինս իր արժանի պատիժի ստանա:
Բարեբախտաբար, պարզվեց, որ Կուկ Մերունին անմեղ է, և նա ազատ արձակվեց:
Կուկ Մերունին ցանկանում էր իր կյանքի այդ իրական պատմության հիմման վրա ֆիլմ ստեղծել: Այդպես էլ նա հանդիպեց ռեժիսոր Գերի Ռոսսին, ով էլ ծանոթացրեց Կուկին Ջենիֆեր լոուրենսի հետ:
Սեքսուալ դերասանուհին արդեն ընտրել է իր հարսանեկան զգեստը:
Նրա զգեստը պատկանում է հասրանյազ զգեստների մոդելավորմամբ զբաղվող աշխարհահռչակ Monique Lhuillier բրենդին: The Sun լրատվամիջոցի լրագրողները բրենդի աշխատակիցներից կարողացել են պարզել, թե որ զգեստն է ընտրել Լոուրենսը: Աշխատակիցները ներկայացրել են երկու էլէգանտ ու նուրբ տարբերակ, որոնք դուր են եկել դերասանուհուն: