«Vogue»-ը ներկայացրել է հայ դիզայների մոդելավորած կոշիկները

Ռուսաստանում հայտնի հայազգի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը վաղուց գրավել է ռուսական շոու-բիզնեսի աստղերին՝ իր ստեղծած յուրահատուկ ու թրենդային կոշիկներով. նրա հայտնի հաճախորդների շարքում են՝ Քսենիա Սոբչակը, Քրիստինա Օրբակայտեն, Լենա Լետուչայան և այլք:
Նորաձևության ոլորտում ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ «Vogue»-ը, անդրադարձել է Ալեքսանդր Սիրադեկյանի մոդելավորած կոշիկներին, որը նա ստեղծել է ՝ համագործակցելով հայտնի դիզայներ Դավիդ Կոմայի հետ։
Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է Ալեքսանդրը՝ շնորհակալություն հայտնելով Դավիթին վստահության ու համագործակցության համար։

Ավելի վաղ  Ալեքսանդրը «համախմբել էր» նաև ամբողջ աշխարհին իր նոր՝ «Աշխարհն առանց սահմանների» կոշիկների հավաքածուի շուրջ, որոնցից յուրաքանչյուրն իր վրա պատկերված էր որևէ երկրի դրոշ: