Reddit-ի համահիմնադիր, բիզնեսմեն, գրող և միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հետևորդներին պատմել է՝ ինչով պետք է զբաղվեր իրականում։ Նա արխիվային լուսանկար է հրապարակել, որում 6 տարեկան է և իր հասակակիցների հետ կրում է դեղին սպորտային համազգեստ։ Լուսանկարում պատկերված երկու մեծահասակներից մեկը Ալեքսիսի հայրն է՝ Քրիս Օհանյանը։
«Այստեղ վեց տարեկան եմ և ամբողջ ուժերս ու էներգիաս ներդրված են ֆուտբոլի մեջ»,- լուսանկարին կից գրել է Ալեքսիսը։
Պարզվում է՝ միլիոնատեր Ալեքսիսի հայրը նրան մանկուց տարել է ֆուտբոլի խմբակ և երազել, որ որդին ֆուտբոլիստ դառնա։ Սակայն Ալեքսիսն այդպես էլ չի ընտրել սպորտը, փոխարենը՝ խորացել համացանցային բիզնեսի մեջ։