Ջորջ Բուշ կրտսերը ներգաղթյալների՝ իր նկարած դիմանկարներով ալբոմ կթողարկի

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որը քաղաքական կարիերան թողնելուց հետո տարվել է նկարչությամբ, տեղեկացրել է, որ շուտով կթողարկի իր ստեղծած դիմակնարների ալբոմը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նրա աշխատանքները ցուցադրվելու են Դալասում Ջորջ Բուշի անվան նախագահական կենտրոնում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ, Բուշ կրտսերը նկարել է 43 դիմանկար՝ ի պատիվ ԱՄՆ եկած գաղթականների:

Նախկին նախագահը հույս է հայտնել, որ իր աշխատանքները  թույլ կտա հանրության ուշադրությունը սևեռել ներգաղթյալների՝ ԱՄՆ-ի զարգացման գործում ունեցած դրական ազեցության վրա: