52-ամյա Սելին Դիոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իրեն զուր չեն համարում ամենանորաձև ու ոճային հայտնի կանանցից մեկը: Դիոնի համար չկա կերպարային ոչ մի սահմանափակում. երգչուհին կարող է կրել ամենանուրբ ու համեստ հագուստից մինչև ամենահամարձակ հանդերձանքները:
Սելինն իր երկրպագուների հետ կիսվել է իր նոր ֆոտոշարքի առաջին կադրերով, որում հանդես է եկել «Mugler» ապրանքանիշի հայտնի մետաղյա կորսետով, որով դեռ 2009 թվականին «Sweet Dreams» տեսահոլովակում նկարահանվել է Բեյոնսեն իսկ ավելի ուշ Իրինա Շեյքը` «7Hollywood» ամսագրի շապիկի համար: Դիոնը ցույց է տվել, որ 52 տարեկանում անգամ կարելի է սլացիկ կազմվածք ունենալ ու վստահորեն կրել անգամ նամ համարձակ բեմական հագուստներ: