Արմինկայի վառ ու վարդագույն կերպարը

Երգչուհի Արմինկան միշտ է առանձնացել իր վառ ու աչք ծակող ոճով։ Այսօրը ևս բացառություն չէր, Արմինկան թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ ցույց տալով իր վարդագույն տեսքը։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ է և նույնքան վառ զգեստով։ Արմինկան մեկնաբանել է նաև լուսանկարները՝ գրելով․ «Մեծամասնությունն առաջարկեց գոտի, և ես միանշանակ համաձայն եմ դրա հետ։ Փաստորեն, դեռ մի անգամ էլ կարող եմ կրել այս զգեստը»։

Նշենք, որ երգչուհու Ինստագրամում այդ զգեստով էլի լուսանկարներ կան։