Տարիներ առաջ Սելենա Գոմեսի կյանքը մազից էր կախված, որովհետև երիկամային անբավարարության պատճառով գեղեցկուհին կարող էր մահանալ։
Եթե չլիներ նրա ամենամտերիմ ընկերուհին՝ Ֆրանցիսկա Ռայը, Սելենան չէր կարողանա հաղթահարել այդ դժվարությունը։
Ֆրանցիսկան Սելենային նվիրեց իր մեկ երիկամը՝ չցանկանալով դրա համար որևէ փոխհատուցում ստանալ:
Լրատվամիջոցները քննարկում էին, որ Սելենան ցանկանում է մեծ նվեր մատուցել իր ընկերուհուն այդ լավության համար, սակայն Ռայն այդպես էլ որևէ նվեր չստացավ:
Վիրահատությունից որոշ ժամանակ անց Գոմեսն ու Ռայը դադարեցին շփվել միմյանց հետ: Վիրավորվելով ընկերուհու նման արհամարհական վերաբերմունքից՝ Ֆրանցիսկան նրանից պահանջեց 4 միլիոն դոլար՝ տարիներ առաջ իր արած լավության համար։
Սելենա Գոմսեը, վերջապես, արձագանքել է նրա այդ հայտարարությանը՝ նշելով, որ նա անգամ 1 դոլար չի պատրաստվում վճարել:
«Ես նրանից երիկամ չեմ խնդրել: Այո, ես շնորհակալ եմ, որ Ֆրանցիսկան այդքան շուտ ինձ օգնության հասավ, սակայն եթե չլիներ նա, ապա կկգտնվեր մեկ ուրիշը: Նա ինձ անվճար ոչինչ չի տվել»,- հայտարարել է վրդովված Սելենա Գոմեսը:
Երկրպագուներն անհամբեր սպասում են՝ ինչպես կպատասխանի Գոմեսի այս հայտարարությանը Ֆրանցիսկա Ռայը: Հիշեցնենք, որ Ֆրանցիսկան որոշել է երգչուհուց ստանալ իր հասանելիք գումարը դատարանի օգնությամբ: