Քիմ Քարդաշյանը Քայլի Ջեններին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ ու արխիվային կադրեր հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում շնորհավորել է կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների ծննդյան տարեդարձը:

«Փոքրիկս, չեմ կարող հավատալ, որ 23 տարեկան ես: Աշխարհի ամենաուրախ ու հավատարիմ մարդ, ես քեզ պատկերացրածիցդ էլ շատ եմ սիրում»,- սիրել է Քարդաշյանը:

Նա նաև նշել է, որ Քայլիի հետ բազմաթիվ  արխիվային լուսանկարներն իրեն հաճելի հուշերի գիրկն են գցում:
Մինչդեռ ինքը՝ հոբելյարը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շնորհակալ է Աստծուն ևս մեկ տարվա համար:

«23. շնորհակալ եմ տեր Աստված ևս մի տարվա համար. օրհնանքներ ու դասեր. ես պատրաստ եմ այդ ամենին և այնքան երախտապարտ»,- գրել է Ջենները:
Նշենք, որ Քայլի Ջենները երկու տարի անընդմեջ Forbes հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ «ինքնաշեն» (self-made) միլիարդատիրուհին: