Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու՝ Գասպարի լուսանկարն ու կից գրել է.

«Դե ինչ, մարդիկ, եկեք ծանոթանանք։ Իմ անունը Գասպար է, և ես արդեն 40 օրական եմ։ Ինչպես նաև ես արդեն 5 կգ-ից ավելի եմ կշռում։ Աղջիկներ բռնվեք»,- գրել է Գոհարը, ապա հավելել․ «Այս աչուկները գողացել են իմ սիրտը»։

Նշենք, որ Գոհարի առաջնեկը՝ Գասպարը, լույս աշխարհ է եկել հուլիսի 3-ին։ Իսկ հաջորդ օրը երջանիկ մայրիկը տոնել է իր ծննդյան օրը՝ նշելով, որ երեխան լավագույն նվերն է, որը տրվել է իրեն։