37-ամյա Քսենիա Սոբչակը ամիսներ առաջ է բաժանվել իր ամուսնուց:
Իր նախկին ամուսնուց՝ Մաքսիմ Վիտորգանից, նա ունի մեկ դուստր: Սոբչակը չի սիրում խոսել իր ամուսնալուծության մասին, սակայն Վիտորգանը հաճախ է քննադատում Քսենիային՝ մեղադրելով նրան իրենց ընտանիքի կործանման մեջ: Մաքսիմը լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ դեռ հույս ունի միավորվել նախկին կնոջ հետ, որովհետև կարծում է, որ իրենց որդին պետք է մեծանա երջանիկ ու լիարժեք ընտանիքում:
Բայց Սոբչակը չէր շտապում վերադառնալ ամուսնու մոտ:
Ամուսնալուծությունից անմիջապես հետո նա սկսեց հանդիպել Կոնստանտին Բոգոմոլովի հետ: Նրանք նաև միասին են անցկացրել իրենց ամառային հանգիստը, ինչն այդքան էլ դուր չի եկել Վիտորգանին:
Օրեր առաջ Քսենիան հայտարարեց, որ Կոնստանտին Բոգոմոլովը իրեն ամուսնության առաջարկություն է արել, և ինքը մեծ սիրով ընդունել է այն:
Գեղեցկուհին նաև ասաց, որ իրենց հարսանյաց արարողությունը կկայանա սեպտեմբերին:
Սոբչակը շատ է ցանկանում կազմակերպել ճոխ ու շքեղ հարսանիք, որի մասին կխոսեն բոլորը, սակայն Բոգոմոլովը չի ցանկանում մեծ հանդիսություն կազմակերպել: