Առնոլդ Շվարցենեգերի նորածին թոռնիկի ծնողներն արդեն հրապարակել են նրա լուսանկարն ու հայտնել անունը

Երեկ տեղեկացանք,որ 30-ամյա Քեթրին Շվարցենեգերը և 41-ամյա Քրիս Պրետը ծնողներ են դարձել։ Վերջապես զույգը հաստատեց այս լուրը՝ նշելով իրենց նորածին դստեր անունը և սոցիալական ցանցերում հրապարակելով նրա առաջին լուսանկարը:

«Մենք շատ ուրախ ենք տեղեկացնել մեր դստեր ՝ Լաիլա Մարիա Շվարցենեգեր Պրետի ծննդյան մասին: Թե՛ մայրիկը, և թե՛ երեխան իրենց հիանալի են զգում: Մենք շատ երջանիկ ենք»,- լուսանկարին կից գրել է Քրիսը։ Մարիա անունը ամուսիններն ընտրել են ի պատիվ Քեթրինի մոր՝ 64-ամյա Մարիա Շրայվերի, որը առաջին անգամ տատիկ է դարձել: Փոքրիկի ծնունդով առաջին անգամ նաև պապիկ է դարձել 73-ամյա Առնոլդ Շվարցենեգերը։