Դիմահարդարման 5 կանոն, որոնք երիտասարդացնում են կնոջը

Դիմահարդարումը կնոջ դեմքի հետ հրաշքներ է գործում, այն ունակ է փոխել ոչ միայն կնոջ կերպարն ու ոճը, այլ նաև տարիքը: Ճիշտ ու հաջողված դիմահարդարումը կարող է առնվազն հինգ տարով ավելի երիտասարդ տեսք պարգևել կնոջը, իսկ ահա սխալի դեպքում` կարող է մի քանի տարով մեծացնել:
Այսօր միասին կյուրացնենք այն 5 կարևոր, բայց անչափ հեշտ ու մատչելի հնարքները, որոնք կօգնեն ձեզ ունենալ թարմ ու ավելի երիտասարդ տեսք.

  • Եթե ցանկանում եք մաշկին ավելի թարմ ու երիտասարդ տեսք հաղորդել, ապա տոնային քսուքի ընտրության ժամանակ կանգ առեք վարդագույնի ենթաերանգով միջոցի վրա: Ներկայումս ամենապահանջված տոնային միջոցների մեծամասնությունը ավազի կամ մարմնագույնի երանգի են, բայց եթե դուք ձեր առաջ խնդիր եք դրել ավելի երիտասարդ երևալ, ուրեմն ընտրեք վարդագույնի ենթաերանգով միջոցը, որը միանշանակ կօգնի ձեզ դեմքի ավելի թարմ տեսք ստանալու համար: Բնականաբար՝ ինչպես և ցանկացած երանգի դեպքում, այս անգամ էլ պետք է տոնային քսուքը մաքսիմալ մոտ լինի մաշկի բնական երանգին:
  • Բարակ հոնքերը ավելացնում են են կնոջ տարիքը, իսկ լայն հոնքերը ավելի երիտասարդ են դարձնում:
    Եթե բնությունը ձեզ չի նվիրել լայն ու առատ հոնքեր, ապա ստեղծեք դնանք դիմահարդարման միջոցով՝ չմոռանալով չափի ու ճիշտ երանգի միջոցի ընտրության մասին:
  • Այտոսկրերի երանգափոշին ունակ է 10 տարով երիտասարդացնել, եթե ճիշտ երանգ է օգտագործվում: Այտոսկրերի երնգափոշի ընտրելու ժամանակ հրաժարվեք կարմիրի բոլոր երանգներից: Նախընտրելի են ծիրանագույնի, նուրբ-վարդագույնի բոլոր երանգները:
  • Օգտագործեք խոնավեցնող քսուք աչքերի տակ՝ նախքան դիմահարդարման անցնելը:Սա անում ենք նրա համար, որ տոնային քսուքը կամ կոնսիլլերը չընդգծեն աչքերի շրջանում մանր կնճիռները:
  • Օգտագորշեք հայլայթեր: Որքան շատ փայլ կա ձեր դեմքին, այդքան ավելի երիտասարդ եք դուք և նուրբ:

     

    Հ