Չեք կարող գնել, բայց կարող եք վարձակալել․ «Levi’s»-ի և «Ganni»-ի համատեղ հավաքածուն

«Levi’s» և դանիական  «Ganni» ապրանքանիշերը թողարկել են հավաքածու՝ վերամշակված դենիմից։ Երկու ապրանքանիշերի համագործակցությունը ներկայացվել է Կոպենհագենի նորաձևության շաբաթվա ընթացքում։

«Love Letter» կոչվող համագործակցությունը  «Ganni Repeat» կոչվող ավելի մեծ ծրագրի մի մասն է։ Այս հագուստը չի կարելի գնել, բայց կարելի է վարձակալել մինչև երեք շաբաթ ժամկետով: Ծառայությունն արժե 55 դոլար, հասանելի է եվրոպական բոլոր երկրներում, ինչպես նաև Ամերիկայում: Հավաքածուի մեջ ներառված են երեք մոդելի ջինսե տաբատներ, վերնաշապիկներ և զգեստներ՝ «Փիթեր Փեն» կոչվող օձիքով: