Ավելորդ քաշ ունեցողները փորձում են այնպիսի մթերքներ գտնել, որոնց օգտագործումը հնարավորություն կտա նիհարել։
Ցանկացած մարդ, որը դիետա է պահում, գիտի, որ ավելորդ քաշից ազատվելու գործում ամենակարևորը մարզական ակտիվությունն ու կալորիաների կրճատումն է։
Կան մի շարք մթերքներ, որոնք կօգնեն նիհարել։ Սննդաբանները խորհուրդ են տալիս սնվել քիչ, բայց հաճախակի՝ օրվա սննդակարգը բաժանել 5-6 հավասար մասերի և սնունդն ընդունել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ։
Սնվելու հիմնական ժամերի միջև եղած ժամանակահատվածում կարելի է ինչ-որ թեթև բան ծամել, սակայն այն պետք է քիչ կալորիաներ պարունակի և լինի օգտակար։
Ձեզ ենք ներկայացնում յոթօրյա դիետա, որի ընթացքում Ձեզ կհաջողվի ազատվել 4-6 կիլոգրամներից:
Առաջին օր` 2, 3 ձու, միրգ և հում բանջարեղեն
2–րդ օր` 450–550 գրամ կաթնաշոռ և անյուղ թթվասեր, 1 լիտր կեֆիր
3–րդ օր ` միրգ և հում բանջարեղեն, 1 լիտր կեֆիր, 1 լիտր հյութ
4–րդ օր` 500 գրամ հավի կրծքամիս, 1 լիտր կեֆիր
5–րդ օր` միրգ և բանջարեղեն
6–րդ օր` 400–500 գրամ կաթնաշոռ և թթվասեր, 1 լիտր կեֆիր
7–րդ օր` միրգ և բանջարեղեն