Ինստագրամյան @yankeekicks էջում հրապարակվել է սպորտային կոշիկների մի լուսանկար՝ Բեյոնսեյի «Ivy Park»-ի և «Adidas»-ի նոր համագործակցությունից:
Նոր սպորտային կոշիկները նման են «Nite Jogger» մոդելին, որն առաջին անգամ ներկայացվել է 2019 թվականի հունվարին: Բեյոնսեն հայտարարել էր «Adidas»-ի հետ համագործակցության մասին դեռ անցյալ գարնանը: 2020 թվականի ձմռանը երգչուհին թողարկել է իր առաջին ամբողջական հավաքածուն: