Էդ Շիրանը հայրիկ է դառնալու

29-ամյա բրիտանացի երգիչ, «Գրեմմի»-ի բազմակի դափնեկիր Էդ Շիրանը և նրա 29-ամյա ընտրյալը` Չերի Սիբորնը, շուտով ծնողներ կդառնան:  Այս մասին հայտնել է լրագրողներին ինսայդերը` կիսվելով, որ ամուսինները շատ ուրախ են և անհամբերությամբ սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն:
«Սա նրանց կյանքի լավագույն ժամանակներից մեկն է, նրանք վայելում են այս պահը»,- ասել է աստղին մոտ կանգնած աղբյուրը:

Նշենք, որ ամիսներ առաջ Շիրանը հայտարարեց, որ ցանկանում է երաժշտական դադար վերցնել մի փոքր հանգստանալու և իրեն ընտանիքին նվիրելու համար:
Էդ Շիրանն ու Չերին մանկության ընկերներ են և սվոորել են նույն դպրոցում:
Իրենց նշանադրության մասին նրանք հայտնել են 2018 թվականին` 5 տարի սիրավեպից հետո: Հարսանեկան արարողությունը, որն անցկացվել է գաղտնի, կայացել է 2019-ին: