Բրուքլին Բեքհեմի հարսնացուն շատերին ստիպել է կասկածել, որ ինքը հղի է

Մեկ ամիս առաջ 21-ամյա Բրուքլին Բեքհեմը և 25-ամյա Նիկոլա Պելցը հայտարարեցին իրենց նշանադրության մասին: Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների որդին առաջարկություն էր արել սիրելիին հարաբերությունները սկսվելուց ընդամենը 10 ամիս անց: Բրուքլինի և Նիկոլայի հետևորդները կասկածում են, որ նման հապճեպ որոշման պատճառը ոչ միայն գեղեցիկ զգացմունքներն են, այլև շատ ավելի լուրջ պատճառ կա. նրանք վստահ են, որ Նիկոլան սիրեցյալից երեխայի է սպասում:

Նման կասկածանքների տեղիք է տվել Նիկոլայի վերջին հրապարակումը Ինստագրամում, որտեղ նա Բրուքլինի հետ է։

«Փոքրկ Բ-ն»,- նկարը վերնագրել է Նիկոլա Պելցը։

Գեղեցկուհու հենց այս մեկնաբանությունն է շատերին թույլ տվել կասկածել, որ Բրուքլինն ու Նիկոլան սպասում են իրենց առաջնեկին։

«Շնորհավորում եմ հղիության կապակցությամբ», «Սա նշանակում է, որ դու հղի՞ ես», «Մայրիկ և հայրիկ»,- գրել են Պելցի հետևորդները։