Ամերիկուհին նիհարել է 88 կգ-ով և անճանաչելիորեն փոխվել (լուսանկարներ)

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի բնակչուհի Թենեն Օրդունևը նիհարել է 88 կգ-ով այն բանից հետո, երբ բժիշկը զգուշացրել էր նրան իր մոտ սկսվող շաքարախտի մասին:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 23-ամյա ամերիկուհին մանուկ հասակից ավելորդ քաշ է ունեցել և նիհարելու անհաջող փորձեր է արել: Դպրոցն ավարտելուց հետո էլ ավելի է գիրացել, քանի որ ամեն օր սնվել է արագ սննդի կետերում: «Ես քիչ ընկերներ ունեի, այդ պատճառով էլ ինձ ուտելիքով էի զվարճացնում»,- պարզաբանլ է աղջիկը:

Իր ամենագեր ժամանակ ամերիկուհին 152 կգ է կշռել: Նրա մոտ արյան բարձր ճնշում էր առկա: 2017-ին բժիշկը հայտնել էր նրան, որ իր մոտ շուտով շաքարային դիաբետ կսկսվի: Դրանից հետո ամերիկուհին որոշել է նիհարել և ստամոքսի շրջանցման վիրահատություն է արել: Արդյունքում նրան հաջողվել է նիհարել 88 կգ-ով:

«Այլևս երբեք չեմ ցանկանում վերադառնալ հին չափսերին. ես այնքան անառողջ և դժբախտ էի: Վիրահատությունը փրկել է իմ կյանքը: Այժմ ես շփվող և բացարձակապես առողջ մարդ եմ»,- ասել է աղջիկը: