Ինչպե՞ս տեսողականորեն երկարացնել ոտքերը․ ցույց է տալիս Քիմ Քարդաշյանը

Չնայած, որ Քիմ Քարդաշյանը սիրում է անսովոր համադրություններ, նրա գլխավոր «հաղթաթուղթը» մոնոխրոմ լուքներն են: Վերջերս Քանյե Ուեսթի կինը պապարացիների ուշադրության կենտրոնում հայտնվեց կրակոտ նարնջագույն կոստյումով ու դրան համահունչ մազերի գույնով։

Այս անգամ Քիմը հիացրել է երկրպագուներին ամբողջովին սև հանդերձանքով։ Նա կրում էր լայն բաճկոն, մի ուսանի տոպ և բարձր գոտկատեղով սև տաբատ, որը սև կիսաճտկավոր կոշիկների հետ համադրելիս տեսողականորեն երկարացնում է ոտքերը: Քիմը լավ գիտի, թե ինչպես ընդգծել բարեմասնությունները և ճիշտ ընտրված հագուստի միջոցով ավելի բարձրահասակ երևալ։