Քարդաշյան-Ջեններ մեծ ընտանիքում, կարծես թե, կրկին նոր ծնունդ է սպասվում։ Արևմտյան ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ 69-ամյա Քեյթլին Ջենները և նրա 22-ամյա սիրելին՝ Սոֆյա Հատչինսը, մոտ ապագայում պլանավորում են երեխա ունենալ։ Հիմա զույգը (նրանք երկուսն էլ նախկինում տարել են սեռը փոխելու վիրահատություններ և դարձել կին) սկսել է ակտիվորեն փնտրել փոխնակ մոր, ով կկարողանա կրել և ծնել նրանց համար առողջ երեխայի։
Վերջին մեկ տարվա ընթացքում Քեյթլինն ու Սոֆյան շատ անգամներ են ասել, որ ցանկանում են ընտանիք ստեղծել։ Չնայած նրան, որ Քեյթլինը արդեն ունի երեխաներ, նա միշտ ցանկացել է իմանալ, թե ինչ զգացողություն է, երբ երեխային մեծացնում ես մոր դերում։
Փոխնակ մայր գտնելու հարցում զույգը օգնություն է խնդրել Քիմ Քարդաշյանից, ում Քեյթլինը սիրում է հարազատ աղջկա պես (Քեյթլինը Քիմի մոր՝ Քրիս Ջենների նախկին ամուսինն է եղել)։ Քիմը նախկինում արդեն երկու անգամ հասցրել է դիմել փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար։ Ի դեպ, Քարդաշյանը սիրով համաձայնել է օգնել զույգին և առաջարկել է իր տարբերակները։