Գոհար Ավետիսյանն առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Դիմահարադար Գոհար Ավետիսյանն առաջին անգամ հրապարակել է ամուսնու լուսանկարները` առանց փակելու նրա դեմքը:

«Հազվագյուտ նկարներ են: Իմ ընտանիքը: Ես և հայրիկը քեզ շատ ենք սիրում, որդիս: Եղիր առողջ, իմ արև: Մենք միշտ կողքիդ կլինենք»,- գրել է Գոհարը հրապարակված լուսանկարներին կից։

Լուսանկարներն արվել են օրեր առաջ Գոհարի որդու` Գասպարի 40 օրականի առթիվ կազմակերպված խնջույքի ժամանակ: Նախօրեին Ինստագրամի իր էջի սթորի բաժնում Գոհարը հրապարակել էր նաև որդու նվերները: Նա նշել էր, որ իր ծնողները Գասպարին ոսկյա թևնոց են նվիրել` հայկական ավանդույթի համաձայն: