Լուսինե Թովմասյանի որդու ծննդյան 1-ամյակի խնջույքի լուսանկարները

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն օրերս նշել  է որդու՝ Ալեքի 1-ամյակը: Լուսինեն ասել էր, որ այդ առթիվ փոքրիկ խնջույք է կազմակերպել ամառանոցում, որին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները՝ Ալեքի տատիկ-պապիկները, քույրիկները:

Հաղորդավարուհին այսօր հրապարակել է որդու տարեդարձի խնջույքի լուսանկարները։
«Իսկապես շատ դժվար է ունենալ համատեղ լավ լուսանկարներ»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Լուսինե Թովմասյանը։

Լուսինեն փոքրիկի համար մանկական խնջույք էր կազմակերպել, քանի որ, ըստ իրեն կարևոր է, երբ ժամանցը հետաքրքիր է անցնում հենց երեխաների համար: Դերասանուհին նաև նշել էր, որ օրն ավելի շատ դստեր՝ Արինանայի համար է հիշարժան եղել, քանի որ Ալեքը դեռ փոքր է հասկանալու համար, որ իր ծննդյան օրն է: