Վլադ Սոկոլովսկին «Սառցե դարաշրջան» նախագծի նկարահանումների ընթացքում վնասվածք է ստացել

Երգիչ Վլադ Սոկոլովակսին հայտնվել է ռուսական «Առաջին ալիք»-ի «Սառցե դարաշրջան» նախագծում, սակայն արդեն իսկ հասցրել է սառույցի վրա վնասվածք ստանալ։

«Երեկ առաջին անգամ պարեցի իմ զուգընկերուհու՝ Կատյայի հետ։ Այսօր էլ առաջին անգամ բարդ հնարք էինք կատարում և վայր ընկանք։ Արդյունքում՝ ցավային շոկ, ճնշումը՝ 80, 40, գերձգում, իսկ առջևում վճռորոշ լուսանկարն է։ Հույս ունեմ՝ ամեն ինչ կկարգավորվի, և մենք կկարողանանք շարունակել մարզումները, քանի որ արդեն իսկ շատ ուժ ու ժամանակ ենք ներդրել։ Սկսել էինք գեղեցիկ բեմադրություն անել։ Հավատում ենք լավագույնին»,- գրել է Սոկոլովսկին։

«BiS» խմբի նախկին մենակատարի ինստագրամյան հետևորդները ևս անմասն չեմ մնացել և իրենց աջակցությունն են հայտնել արտիստին՝ համոզված լինելով, որ նրա մոտ ամեն բան շուտով կստացվի։