Խոսակցություններն այն մասին, որ դերասանուհի Դակոտա Ջոնսոնը և Coldplay խմբի վոկալիստ Քրիս Մարտինը բաժանվել են, հայտնվել էին դեռ հունիսին։ Սակայն աստղային զույգը այդպես էլ ոչ մի անգամ չմեկնաբանեց այդ խոսակցությունները։ Հնարավոր է՝ բաժանություն չի էլ եղել, քանի որ զույգը նախկինի պես ժամանակը միասին է անցկացնում։ Երեկ զույգին նկատել են միասին Լոս Անջելեսում երեկույթի ժամանակ՝ այն բանից հետո, երբ տեղի է ունեցել Դակոտայի մասնակցությամբ «Covers» ֆիլմի պրեմիերան։
Պրեմիերային դերասանուհին միայնակ էր եկել՝ լուսանկարվելով միայն ֆիլմի իր կոլեգաների հետ, բայց արդեն որոշ ժամանակ անց նկատել են նաև Քրիսին։
Արդյո՞ք դա նշանակում է, որ աստղերը նորից միասին են, թե՞ նրանք ուղղակի ընկերներ են մնացել։ Այս հարցերը տանջում են նրանց երկրպագուներին, և մոտակա ժամանակներս դժվար թե ինչ որ պատասխան ստանան, քանի որ աստղերը չեն սիրում պատմել իրենց անձնական կյանքի մասին։