Մովսես Երեմյանի կնոջ` Աննա Սիմոնյանի հայաստանյան ֆոտոշարքը որդու հետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ դերասան Մովսես Երեմյանն ու իր կինը` պարուհի, հաղորդավարուհի Աննա Սիմոնյանը, որդու հետ միասին Հայաստանում են: Աննան պարբերաբար լուսանկարներ է տեղադրում Ինստագրամի իր էջում Եղվարդում գտնվող իրենց ամառանոցից:

Օրերս էլ Աննան որդու` 2 տարեկան Անրիի հետ նոր ֆոտոշարք է իրականացրել, որի առաջին կադրերով կիսվել է սոցցանցերի իր էջում: Ամբողւական ֆոտոշարքը տեղ է գտել Աննայի լուսանկարչի ինստագրամյան էջում։

Հիշեցնենք, որ զույգը բնակավում է ԱՄՆ-ում և այժմ ժամանակավորապես են վերադարձել Հայաստան։ Ամուսինները Անրիի ծննդից որոշ ժամանակ անց մեկնեցին Միացյալ Նահագներ ու բնակություն հաստատեցին այնտեղ: