Ի՞նչ սննդակարգի են հետևում Victoria’s Secret-ի հրեշտակները

Շատերին հետաքրքիր է, թե ինչպես են կարողանում Victoria’s Secret-ի մոդելները պահպանել իրենց իդեալական կազմվածքը: Պարզվում է, որ նրանք հետևում են հատուկ սննդակարգի, որը հայտնի է «Հրեշտակների դիետա» անվամաբ:
Այս դիետային հետևելու դեպքում հնարավոր է ընդամենը մեկ շաբաթում կորցրել է 3-5 կգ:
Նշենք, որ կորցրած քաշը չի վերադառնա դեռ 3-4 տարի:

1-ին օր

Նախաճաշ՝ առանց շաքարավազի սև սուրճ:
Ճաշ՝ 2 հատ ձու, 1 հատ լոլիկ ու կանաչ աղցան:
Ընթրիք՝ քիչ  քանակությամբ բուսայուղով տապակած մեծ սթեյք:

2-րդ օր

Նախաճաշ՝  առանց շաքարավազի սև սուրճ ու  չորահաց:
Ճաշ՝ տապակած մեծ սթեյք, կանաչ աղցան ու լոլիկ:
Ընթրիք՝ 1 բաժին ապուր:

3-րդ օր

Նախաճաշ՝ առանց շաքարավազի սև սուրճ ու  չորահաց:
Ճաշ՝ տապակած մեծ սթեյք ու կանաչ աղցան:
Ընթրիք՝ 2 հատ մեծ եփած ձու և 2 շերտ անյուղ խոզապուխտ:

4-րդ օր

Նախաճաշ՝ առանց շաքարավազի սև սուրճ ու  չորահաց:
Ճաշ՝ 1 հատ ձու, 1 հատ գազար ու պանիր:
Ընթրիք՝ մրգային աղցան ու 1 բաժակ կեֆիր:


5-րդ օր

Նախաճաշ՝ քերած գազար կիտրոնի հետ:
Ճաշ՝ տապակած 1 բաժին ձուկ ու լոլիկ:
Ընթրիք՝ տապակած մեծ սթեյք ու կանաչ աղցան:

6-րդ օր

Նախաճաշ՝ քերած գազար կիտրոնի հետ:
Ճաշ՝ առանց յուղի տապակած 1 բաժին ճուտ ու կանաչ աղցան:
Ընթրիք՝ մեծ սթեյք ու կանաչ աղցան:

7-րդ օր

Նախաճաշ՝ առանց շաքարավազի թեյ:
Ճաշ՝ շամփուրի վրա պատրաստված խոզի կամ մեկ այլ միս ու  կանաչ աղցան:
Ընթրիք՝ինչ ցանկանում եք, սակայն քիչ քանակությամբ:

Դիետայի ժամանակ կիրառվող ըմպելիքը  պետք է լինի  սովորական կամ հանքային ջուր: Գազարը կարող եք փոխարինել լոլիկով կամ ընդհակառակը: