Նատալյա Օրեյրոն բացառիկ լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ՝ նրա 63-րդ տարեդարձի առթիվ

43-ամյա Նատալյա Օրեյրոն շնորհավորել է ամուսնու տարեդարձը։ Երգչուհու ամուսինը՝ Ռիկարդո Մոլոն դարձել է 63 տարեկան:

Երգչուհի, դերասանուհի Օրեյրոն իր համար տոնական ու կաևոր օրվա առթիվ որոշել է երկրպագուների հետ կիսվել ընտանեկան ջերմ լուսանկարներով։ Նատալյան հազվադեպ է ամուսնու հետ լուսանկարներ հրապարակում, չնայած, որ գրեթե քսան տարի է, ինչ ամուսնացած է Ռիկարդոյի հետ։ Զույգը լուսանկարվել է գետի ափին: Նատալյան իր ու Ռիկարդոյի լուսանկարներին կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի»։