Ի՞նչ յուրահատուկ անակնկալ է մատուցել Անա դե Արմասը Բեն Աֆլեքին՝ ծննդյան օրվա առթիվ․ զույգը նաև նոր լուսանկար է հրապարակել

Շաբաթ օրը Բեն Աֆլեքը տոնել է իր ծննդյան 48-րդ տարեդարձը: Բենի սիրելին իսկական անակնկալ է մատուցել նրան և այնպիսի նվեր պատրաստել, որի մասին երազում են շատ տղամարդիկ: 32-ամյա Անա դե Արմասը Բենին BMW մակնիշի նոր մոտոցիկլ է նվիրել, որը նախագծվել է հատուկ նրա համար։

Անան ցույց չի տվել երկրպագուներին նվերի լուսանկարը, բայց իր ինստագրամյան էջում նա մարդկանց հետ կիսվել է իր ու Բենի սև և սպիտակ լուսանկարով, որում սիրահարները պարզապես փայլում են երջանկությունից: