Երկու արդյունավետ ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կխթանեն ճարպերի այրման գործընթացն ու թույլ կտան նիհարել անգամ քնած ժամանակ

Ավելորդ քաշը ներկայում բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարի լավագույն միջոցներն են ճիշտ սննդակարգն ու ինտենսիվ մարզումները, սակայն նյութափոխանակության համակարգի դանդաղ աշխատանքի դեպքում անգամ այս միջոցները կարող են բավական չլինել ցանկալի արդյունքին հասնելու համար։ Առհասարակ՝ ինտենսիվ նյութափոխանակությունը քաշի նվազմանը նպաստող գլխավոր գործոններից մեկն է, ինչը նշանակում է, որ նյութափոխանակությունը խթանելը թույլ կտա հասնել ցանկալի արդյունքին անգամ առանց մեծ ջանքեր գործադրելու:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու բնական ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից։ Այս ըմպելիքները խորհուրդ է տրվում խմել երեկոյան կամ քնելուց առաջ։ Դրանք խթանում են նյութափոխանակությունն ու ճարպերի այրման գործընթացը, արագացնում են մարսողությունն ու մաքրում են օրգանիզմը տոքսիններից։ Նման ազդեցության շնորհիվ դրանք օգնում են այրել ավելորդ ճարպերն անգամ քնած ժամանակ՝ այդ կերպ արագացնելով քաշի նվազման գործընթացը։

Դարչնով, քացախով ու մաղադանոսով ըմպելիք

Այս ըմպելիքը ճարպերն այրող բնական միջոց է։ Նման ազդեցության շնորհիվ այն օգնում է շատ արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից ու առանց մեծ ջանքեր գործադրելու կարգի բերել կազմվածքը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են. 

  • մեկ կիտորնի հյութ,
  • մի բուռ մաղադանոս,
  • դարչնի մեկ ձողիկ կամ մեկ թեյի գդալ աղացած դարչին,
  • մեկ ճաշի գդալ քերիչով մանրացրած կոճապղպեղ,
  • մեկ թեյի գդալ խնձորի քացախ,
  • կես լիտր ջուր։

Պատրաստման եղանակը.

Ըմպելիքը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ ու խառնել մինչև ստացվի համասեռ հեղուկ զանգված։ Ստացված օգտակար խառնուրդը խորհուրդ է տրվում խմել քնելուց առաջ։

Դարչինը պարունակում է մանրաթելեր, որոնք շատ օգտակար են մարսողության համար, իսկ կիտրոնը հարուստ է վիտամին С-ով, ինչի շնորգիվ օրգանիզմն արտադրում է ավելի շատ նորադրենալին հորմոն, որն օգնում է տարրալուծել ճարպերը։ Իր միզամուղ ազդեցության շնորհիվ մաղադանոսն օգնում է դուրս բերել ավելորդ հեղուկն օրգանիզմից, իսկ կոճապղպեղը խթանում է նյութափոխանակությունը։ Շատ օգտակար է նաև խնձորի քացախը, որը խթանում է աղիների դատարկման ու մաքրման գործընթացը։

Վարունգով, կիտրոնով ու կոճապղպեղով ըմպելիք

Որովայնի հատվածի ճարպաշերտերից ազատվելու հիանալի միջոց կարող է լինել վարունգով, կտրոնով ու կոճապղպեղով ըմպելիքը։ Այս պարզ բաղադրատոմսը թույլ կտա հասնել ցանկալի արդյունքին առանց մեծ ջանքեր գործադրելու։

Անհրաժեշտ բաղադրիչներն են. 

  • վարունգ,
  • մի փոքր մաղադանոս կամ համեմ,
  • մեկ կիտորնի հյութ,
  • մեկ թեյի գդալ քերիչով մանրացրած կոճապղպեղ,
  • մեկ թեյի գդալ հալվե վերայի հյութ,
  • կես բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը.

Այս օգտակար ըմպելիքի պատրաստման համար պարզապես հարկավոր է լավ խառնել բոլոր բաղադրիչները։ Եթե ըմպելիքը չափազանց թթու է, ապա այն կարելի է քաղցրացնել մի փոքր մեղրով։

Կիտրոնի հյութը խթանում է օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը, համեմն ու մաղադանոսը հարուստ են մեծ քանակությամբ օգտակար հակաօքսիդանտներով, իսկ վարունգի բաղադրիչներն օգնում են պայքարել ավելորդ ճարպաշերտերի դեմ։