Մադոննան նշել է իր 62-րդ տարեդարձը․ նա լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ ու ցույց տվել, թե ինչպես է անցել խնջույքը

Երեկ, օգոստոսի 16-ին, Մադոննան նշել է իր ծննդյան 62-րդ տարեդարձը: Այս առթիվ երգչուհին իր մտերիմների համար համար Ջամայկայում երեկույթ է կազմակերպել:

Ըստ Page Six-ի, երգչուհին ընտրել է Round Hill Hotel and Villas հյուրանոցային համալիրը, որը գտնվում է Մոնտեգոյի ծովափին: Տարբեր ժամանակներում այնտեղ հանգստացել են Ռալֆ Լորանը, Փոլ Մաքքարթնին, Գրեյս Քելլին, Մեգան Մարքլը և արքայազն Հարրին: Մադոննան արդեն որոշ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է անցել օրը։ Երգչուհու խնջույքին ներկա են եղել երիտասարդ սիրելին ու դուստրը։