Սոֆի Թյորները շնորհավորել է ամուսնու` Ջո Ջոնասի ծննդյան օրն ու հաստատել իրենց երեխայի ծննդյան մասին լուրերը

Սոֆի Թյորներն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում շնորհավորել է ամուսնուն՝ Ջոն Ջոնասին ծննդյան օրվա կապակցությամբ: Երաժիշտը դարձել է 31 տարեկան:

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր / ընկեր / հայրիկ», – արխիվային սև և սպիտակ լուսանկարին կից գրել է դերասանուհին, առաջին անգամ հրապարակավ հաստատելով իրենց երեխայի ծննդյան մասին լուրերը: Այն մասին, որ Թյորները և Ջոնասը ծնողներ են դարձել, հաղորդվել է դեռ հուլիսի վերջին: Զույգի դուստրը ծնվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում, նրան անվանել են Ուիլա: Փոքրիկ լուսանկարը նորաթուխ ծնողները դեռ չեն հրապարակել: