Կայա Գերբերը կտրուկ ոճափոխություն է կատարել. պատճառը կարանտինն է

Կայա Գերբերն իր հետևորդներ հետ կիսվել է արտաքին տեսքի ևս մեկ փոփոխությամբ՝ Կարա Դելևինի հետ նմանատիպ դաջվածքներ անելուց հետո: Մոդելը կտրուկ ոճափոխություն է կատարել ու դարձել շիկահեր:

Կայան «Refiner29»-ին տված հարցազրույցում ասել է, որ կարանտինի ձանձրույթը նրան դրդել է արտաքին տեսքի հետ փորձարկումներ անել. «Ես հասել էի այն ​​աստիճանի, որ որոշեցի` կամ կտրում եմ մազերս, կամ ներկում դրանք»,- անկեղծացել է գեղեցկուհին: