Ռուս երգիչ Եգոր Կրիդին մինչև 2021թ. արգելել են մուտք գործել Ուկրաինա։
«Ձեր կողմից ուղարկված հարցման մասին հայտնում ենք, որ 2016թ․փետրվարին Ուկրաինայի Ազգային Անվտանգությունը որոշում է ընդունել, որ Ձեզ 5 տարի ժամկետով արգելվում է Ուկրաինայի տարածք մուտք գործել», – հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ արգելքի պատճառ կարող է հանդիսանալ այն, որ 2005թ․արտիստը համերգով հանդես է եկել Ղրիմում։ Մի քանի օր առաջ նա իր Ինստագրամում լուսանկար էր հրապարակել, որն արվել է հենց այնտեղ։ Հետևորդները ենթադրել են, որ կատարողն այցելել է Սիմֆերոպոլ կամ Ալուշտու։
Հիշեցնենք, որ 2016թ. մարտին Եգոր Կրիդը Սանկտ Պետերբուրգից մեկնել էր Ուկրաինա, սակայն նրան թույլ չէին տվել սահմանը հատել։