Երկու արդյունավետ դիմակ ձեռքերի չորացած ու կոշտացած մաշկը սնուցելու և խանավացնելու համար

Ձեռքերի մաշկը շատ բարակ է, նուրբ ու խոցելի, ինչի հետևանքով էլ հաճախ է չորանում ու կոշտանում, իսկ ծերացման առաջին նշաններն ի հայտ են գալիս հենց ձեռքերին։ Սա պայմանավորված է նրանով, որ լվացող միջոցները, անբարենպստ եղանակային պայմանները, սխալ սննդակարգը, վատ խնամքն ու կոշտ ջուրը խիստ բացասաբար են անդրադառնում ձեռքերի մաշկի վրա։ Նման անբարենպաստ ազդեցության հետևանքով մաշկը շատ ավելի արագ է ծերանում և պատվում տարիքային պիգմենտային հետքերով։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է մաշկը ճիշտ սնուցել և խոնավացնել։ Ներկայում գոյություն ունեն ձեռքերի խնամքի բազմաթիվ պատրաստի միջոցներ, սակայն շատ հաճախ դրանք պարունակում են ագրեսիվ քիմիական տարրեր, ինչը հանգեցնում է էլ ավելի լուրջ խնդիրների զարգացման։ Բացի այդ, նման միջոցները հաճախ բացարձակ անարդյունավետ են լինում և բավական թանկարժեք, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանցից և կիրառել շատ ավելի օգտակար ու հասանելի բնական միջոցներ։

Բարեբախտաբար բնությունը տվել է մարդկությանն անհրաժեշտ բոլոր բաղադրիչները ցանկալի արդյունքին հասնելու համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոց, որոնք կօգնեն սնուցել ձեռքերի մաշկն անհրաժեշտ սննդարար նյութերով ու ինչպես հարկն է կխոնավացնեն այն՝ ազատելով չորությունից ու դարձնելով մաշկն ավելի նուրբ ու խնամված։ Այս միջոցները պարունակում են միայն բնական բաղադրիչներ, ուստի չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու կողմնակի բարդություններ և օգնում են հասնել ցանկալի արդյունքին շատ կարճ ժամանակահատվածում։

1-ին բաղադրատոմսը.

1 ճաշի գդալ բռնչու հատապտուղները տրորել ու խյուս դարձնել, ավելացնել 3 ճաշի գդալ բարձր յուղայնությամբ թթվասեր, այնուհետև քսել խառնուրդը ձեռքերին ու թողնել 20 րոպե։ Այս դիմակը ոչ միայն սնուցում ու խոնավացնում է մաշկը, այլև օժտված է գունաբացող հատկությամբ։

2-րդ բաղադրատոմսը.

1 ձվի դեղնուցին ավելացնել մեկական ճաշի գդալ ձիթայուղ ու կեֆիր, լավ խառնել, այնուհետև քսել խառնուրդը ձեռքերին ու թողնել 20 րոպե։ Այս դիմակը կօգնի հեշտությամբ ազատվել մաշկի չորությունից ու կոշտությունից։