Օրեր առաջ աշխարհահռչակ երգչուհի Մադոննան նշեց իր 62-ամյակը։ Հիմա նա իր երեխաների և 26-ամյա սիրեցյալի հետ վայելում է հանգիստը Յամայկայում։
«Երեխաներիս ասում եմ շնորհակալություն իմ ծննդնյան օրն ու ամեն օր։ Նրանք լցնում են իմ օրը սիրով, արվեստով, ինտելեկտով ու կրակով»,- իր միկրոբլոգում գրառում է կատարել Մադոննան՝ հրապարակելով լուսանկարներ դուստրերի հետ։
Սակայն նրա և ավագ դստեր՝ Մարիայի հետ լուսանկարը իրարանցում է առաջացրել երգչուհու ինստագրամյան էջում։
Մադոննայի դստերը մեղադրել են հիգիենային չհետևելու մեջ։ Սակայն Մադոննայի դուստրը ոչ միայն չի արդարացել ու չի բարդույթավորվել այդ հարցից, այլ նաև բացատրել է իր նման տեսքի պատճառը բոդիպոզիտիվիզմն է:
Վերջերս բոդիպոզիտիվիզմը մեծ ճանաչում ու պահանջարկ է ձեռք բերել: Այս ուղղության հետևողները սիրում են իրենց բնական մարմինը, եթե անգամ այն գեր է, ցելյուլիտով, մազածածկույթով, սպիներով կամ այլ թերոթյուններով: Որպես բոդիպոզիտիվիստ՝ Մարիան նույնպես չի տանջում իրեն մազահեռացման ցավոտ պրոցեդուրաներով՝ ներկայանալով հանրությանն այնպիսին, ինպչիսին կա: