Քիմ Քարդաշյանը խայտառակվել է՝ չարաշահելով ֆոտոշոփը

Հոգեբանների պնդմամբ ֆոտոշոփի հաճախակի օգտագործումը կարող է կախվածություն առաջացնել մարդկանց մոտ: Նրանք, ովքեր չեն կարողանում սոցիալական կայքերում կիսվել այն նկարներով, որոնք ֆոտոշոփված չեն, ուեն այս կախվածությունից: Բանն այն է, որ այդ ծրագրիը հնարավորություն է տալիս հարթել արտաքինի բոլոր թերություններն ու խնդիրները, և դուք սկսում եք չընդունել ձեր բնական գեղեցկությունը՝ կապվելով ֆոտոշոփի արդյուքնում ստացված անթերի կերպարի հետ:

Ֆոտոշոփից կախվածություն ունեն նաև համաշխարհային աստղերը, ովքեր չնայած իրենց միլիոնավոր երկրպագուների և բազմաթիվ հաճոյախոսությունների՝ բարդույթավորվում են իրենց կազմվածքից ու չարաշահում են ֆոտոշոփը, սակայն դա նրանց չի օգնում ազատվել  կածկածներից:
Վերջերս հաճախ էին հայտնվում Քայլի Ջեների անհաջող ֆոտոշոփված լուսանկարները, որոնց պատճառով գեղեցկուհին հայտնվում էր ծիծաղելի իրավիճակներում:

Սակայն հիմա նրա օրինակին է որոշել հետևել Քիմ Քարդաշյանը: Գեղեցկուհու փարթամ կուրծը, շքեղ կոնքերը և իդեալական հետույքը, միևնույն է, ինքնավստահություն չեն հաղորդում աստղին՝թողնելով նրան իր բարդույթների հետ միայնակ:
Օրեր Առաջ Քիմ Քարդաշյանը նկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կատարած անհաջող ու ծիծաղելի ֆոտոշոփը: