«Դժվար է համակերպվելը». Նունե Եսայանի արխիվային լուսանկարն ու գրառումը` նվիրված եղբորը

Երգչուհի Նունե Եսայանն Ինստագրամի իր էջում եղբոր արխիվային լուսանկար է հրապարակել, որին կից թողել է հետևյալ մեկնաբանութունը․

«Ծնունդդ շնորհավոր, Գարս: Դժվար է համակերպվելը։ Ես ինձ համար որոշել եմ, որ դու ապրում ես շատ հեռու` դրախտային մի կղզում, որտեղի դեսպանը դու ես ու վիզա չես տալիս հեշտությամբ։ Ես քեզ անընդհատ կգրեմ, ու դու ամեն ինչից տեղյակ կլինես` չնայած վստահ եմ` հրեշտակները դա ինձնից արագ են անում։ Երազներումս ունես բաց վիզա: Հաճախ արի` մի քիչ զրուցենք։ Սպասում եմ»։

Հիշեցնենք, որ երգչուհու եղբայրը մահացել է անցած տարի: Այդ մասին Նունեն ևս հայտնել էր Ինստագրամի իր էջի միջոցով։